Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանն Ալիևից չի նեղանում». Ոսկան Սարգսյան

17:30, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Նիկոլ Փաշինյանն Ալիևից չի նեղանում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պապը թոռին հուշեր է պատմում գերմանական համակենտրոնացման ճամբարում իր կրած տառապանքների, ծանր օրերի մասին։ Թոռը հարցնում է` պապ, ֆաշիստները ձեզ շա՞տ էին նեղացնում։ Պապը հառաչում է, ասելով` նեղացնում էին, սակայն մենք չէինք նեղանում։ Այդպես Նիկոլ Փաշինյանը չի նեղանում Իլհամ Ալիևից, երբ նա իրեն անձնական վիրավորանք է հասցնում, երբ Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան է կոչում, երբ պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևից չի նեղանում, որովհետև Հայաստանի հանրությանը ծախում է Ադրբեջանի հետ կայուն խաղաղության ուրվականը։ Շատերը դեռ հավատում են,որ տարօրինակ,շատերի կարծիքով` պայմանավորված պատերազմում պարտված, մշտապես ստող,թաքուն կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանը կարող է կայուն խաղսղություն ապահովել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1125 | 0
Facebook