«Ցավոք, մենք կոչված ենք անդրադառնալու այն կործանարար ընթացքին, որը պարզապես մի կետով չի սահմանափակված, չի դադարել ու շարունակում է աղետալի հանգրվաններ արձանագրել»,- «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Հընթացս փորձ է արվում նաև ապագայից զրկել, բացառել պայքարի հնարավորությունը, վերացնել պայքարի բոլոր հիմքերը։ Այդ աշխատանքին առավելապես լծված է ՀՀ իշխանությունը՝ իր գլխավորով։ Ինչպե՞ս կարելի է պատահականություն անվանել սեպտեմբերի 2-ից ընդամենը 2 օր առաջ կայացած ասուլիսը և հնչեցված անընդունելի՝ Ադրբեջանի շահերից հնչող թեզերը։ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն ուղերձներ է հղում հանրությանը՝ արցախահայության վերադարձը համարելով անիրատեսական։ Սրանից առավել կազմաքանդող, կազմալուծող, արցախահայության իրավունքների համար պայքարն ուղղակիորեն մեծ հարվածի տակ դնող էլ ի՞նչ կարող էր լինել»,- նշել է Սրբազանը։