Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Բռնի տեղահանված արցախցիների լավագույն հանգրվանը Մայր Հայաստանն է»․ Արցախի թեմի առաջնորդ

16:00, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Բռնի տեղահանված արցախցիների լավագույն հանգրվանը Մայր Հայաստանն է»․ Արցախի թեմի առաջնորդ

«Երբեմնի արարող ու աշխատասեր արցախահայությունն այսօր մատնված է վարանման ու տարակուսանքի և փորձում է վերագտնել իր ապագան, կյանքի հիմքերը։ Մեզ համար միանշանակ է, որ բռնի տեղահանված արցախցիների լավագույն հանգրվանը Մայր Հայաստանն է»,- Արցախի անկախությանը նվիրված ՀՀԿ-ի նախաձեռնած համաժողովում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Լիահույս ենք, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ նրանց արժանապատիվ կյանքն այստեղ կազմակերպելու համար։ Բայց պետք է անկեղծ լինենք և արձանագրենք, որ սա մեզ համար ամենացանկալի և վերջնական լուծումը չէ։ Մենք չպետք է հոգեբանորեն հարմարվենք մեր ուժերը ջլատող «Արցախը այլևս մերը չէ» ներքին մտածումի հետ։ Ուստի շատ կարևոր ենք համարում նման ձևաչափերով հանդիպումները, որ միտված պիտի լինեն անցյալի քննությանն ու դրանց տված դասերի կիրառությանը»,- հավելել է Տեր Վրթանեսը։

«Բռնի տեղահանված արցախցիների լավագույն հանգրվանը Մայր Հայաստանն է»․ Արցախի թեմի առաջնորդ
784 | 0
Facebook