Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևան քաղաք՝ օր երկրորդ։
Մոսկովյան-Աբովյան, Իսահակյան-Աբովյան խաչմերուկներ։
Հերթական «բարեփոխումը» հանգեցրել է քաոսային վիճակի։
Առանց դադարի օրվա ցանկացած ժամին անհնար է տեղաշարժվել, խցանված ու անանցանելի փողոցները։
Ասե՛ք, կանե՛նք կարմիր կետագծերը կարո՞ղ է մի քանի անգամ էլ թանկացնեք, քաղաքը բեռնաթափեք»։