«Հայաստանի և Արցախի որևէ ղեկավար տենց փառապանծ տոներով, փառաբանծ բացականչություններով Արցախյան հերոսամարտի մասին Նիկոլ Փաշինյանի նման վեհորեն չի խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Որևէ մեր ղեկավար չի ասել «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց «Արցախը Հայաստան է և վերջ» ասողներն այսօր լռում են Արցախի անկախության օրը։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօր ՀՀ անվտանգային թիվ 1 խնդիրը եղածը պահպանելն է, չկորցնելն է ավելին։ Ես չեմ ասում՝ Շուշին վաղը հետ ենք բերելու։ Բոլորին ռեալության, իրատեսության և ոչ պաթոսային հայտարարությունների, գործողությունների կոչ եմ անում, բայց դա չի նշանակում, որ ղեկավարությունը պետք է կանգնի և ուրանա սեփական պատմությունը, սեփական հերոսամարտը, «Եռաբլուր»-ը և, առհասարակ, մեր 36 գոյության նպատակը, այն, ինչ որ իրենք անում են»,- նշել է Շարմազանովը։