«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մայրը դանակով հարվածել է դստերը, նրան «Աբովյան» հիվանդանոց են տեղափոխել:
Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա. Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ. Ղ-ին:
Դեպքի հետ կապված՝ իրավապահները քննություն են իրականացնում: