Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սեպտեմբերյան աղբի ֆեստիվառը
Քաղաքային իշխանությունները նույնիսկ իրենց ճոխ արձակուրդներից վերադառնալուց հետո չեն կարողանում կատարել իրենց առջև դրված պարտականությունները։ Միայն կարողանում են գովազդվել մի քանի մանկապարտեզների՝ այն էլ թերի կառուցմամբ՝ մոռանալով, որ մանկապարտեզ և դպրոց տանող ճանապարհները այսպիսին չպետք է լինեն։
Նազարբեկյան թաղամաս, Գևորգ Արշակյանի անվան դպրոցի և թիվ 44 մանկապարտեզի ճանապարհն է։ (մոտ 30-50 մետր այդ կառույցներից)»։