«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է ջղաձգվում Ադրբեջանը, հիմա էլ ՀՀ սպառազինության վրա սահմանափակումներ դնելու առաջարկ է անում... Շատ պարզ, որովհետև վախենում է, որովհետև աչքների առաջ Ուկրաինան արևմտյան գերժամանակակից զինատեսակներով հարվածում է գերտերություն Ռուսաստանին ՌԴ տարածքում։ Մտածում են՝ այսպես որ զինվեց Հայաստանն էլ նույնն է անելու։ Լավ է, թող մտածեն, թող վախենան... Սա նշանակում է, որ ինչ-որ բան գնում ենք, ինչ-որ նոր բանի բանակցություն կա: Հետն էլ՝ Մակրոնն է գալու..․»։