Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը կարող է մահանա բռնել և պատերազմ սկսել»․ Արթուր Խաչատրյան

14:00, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանը կարող է մահանա բռնել և պատերազմ սկսել»․ Արթուր Խաչատրյան

«Խաղաղության պայմանագիրը, մեր պատկերացմամբ, պետք է բոլոր հարցերին անդրադառնա, այլ ոչ թե թողնի ինչ-որ հարցեր, որոնք հետագայում կարող են պատերազմի առիթ հանդիսանալ։ Այսինքն, Ադրբեջանը կարող է մահանա բռնի և պատերազմ սկսի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ պարզ գործարք առաջարկեց Ադրբեջանին, ասաց՝ դուք ուզում եք, որ ես փոխեմ սահմանադրությունը, ես դա կփոխեմ 2027թ-ին, որպեսզի ես լինեմ ստորագրողը, պետք է ինչ-որ բանով ինձ աջակցեք։ Առաջարկեց՝ առանձին մի թուղթ վերցնել, որի վրա մեծ տառերով պետք է խաղաղություն գրած լինի՝ անկախ բովանդակությունից։ Փաշինյանն ուզում էր իրեն Չեմբեռլենի տեղը դնել, ասել՝ ես խաղաղություն եմ բերել»,- նշել է Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը
2129 | 0
Facebook