Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ամեն մի բոմժ կանգնում, ասում ա՝ ղարաբաղցիք չեն կռվել». Տիգրան Քոչարյան

13:54, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Ամեն մի բոմժ կանգնում, ասում ա՝ ղարաբաղցիք չեն կռվել». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջերմուկում և այլ տեղերում մի քանի հարյուր զոհ տվեցինք, ոչ գիտենք՝ ովքեր են եղել, ի՞նչ պայմաններում են զոհվել, տարբեր տեղերում ո՞նց են դիմադրել:
     Արցախում 19-20 սեպտեմբերին երկու հարյուրից ավելի զոհ ենք տվել, որոշ դեպքերում այնպիսի սխրանքներ են գործել ու այնպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել, օրինակ Մարտունի, Մարտակերտի մատույցներում և այլ տեղերում:
     Ու քար լռություն:
     Բացի մի երկու տեղ, այն ի շնորհիվ նույն Դավիթ Սարգսյանի ու մեկ-երկու տելեգրամյան ալիքների, որևէ տեղեկատվություն չկա, ովքեր են եղել այն մարդիկ, ում դիմադրության պատճառով Ադրբեջանը պաշտոնապես 200 կերած-խմած ու պարապած ասքյառ ա կորցրել: Ի՞նչ հանգամանքներում են զոհվել:
     Իսկ գիտե՞ք, հետո այս լռությունը ինչ է բերում: Որ ամեն մի բոմժ Հայաստանում ու դրանից դուրս կանգնում, ասում ա ղարաբաղցիք չեն կռվել, էսքան զենքի մեջ հանձնվեցին ու թռան:
     Իսկ որ իմանային նույն Փափրավենդի մոտ, Կոհակի մոտ, Նարեշտարի մոտ և այլ շատ տեղերում, անձնազոհության հաշվին ինչեր են արել կիսասոված, սակավ վառելիքով, ոչ գերիշխող դիրքերում գտնվող տղաները՝ այս խոսակցությունը չէր լինի: Ստեփանակերտի միայնակ մնացած Գռադի գործողությունների մասին:
     Նույնը Ջերմուկի կողմերը զոհվածների մասին է: Ի վերջո իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք:
     Եկեք խոսենք դրա մասին: Մինչև սեպտեմբերի 19-20 ամեն մեկը իր էջում, կայքերում, տելեգրամներում սկսենք բացահայտել մեր հերոս տղերքին:
     Սա ճիշտ կլինի:
     Եվ իրենց կատարված սխրանքների ու անձնազոհության առջև:
     Եվ մեր խղճի առջև»:

2211 | 0
Facebook