«2023 թվականի բռնագաղթից հետո քանի՞ արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքվեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից։
«Օգոստոսի 30-ի դրությամբ ունենք շուրջ 4300-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմում, շուրջ 3000-ն արդեն ստացել է: ՀՀ նախագահի հրամանագրերով նրանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները չեն դիմել, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված»,-նշել է նա: