Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական բուհերից վերջին օրերին հեռացվում են դասախոսներ, ովքեր բաց և ուղիղ խոսում են էս իշխանությունների դեմ։
Մի կողմ թողնենք, որ բուհերի ղեկավարությունն անկախ չի, որ խորհուրդների մեծ մասը կուսակցականացվել ու հպատակեցվել է ամբողջ ուժով (էդ անողները նույն բանի համար ՀՀԿ-ի դեմ էին պայքարում ժամանակին)։ Սա արդեն ստատուս-քվո է։
Ինձ միայն գործընկերների և ուսանողների արձագանքն է հետաքրքրում։ Տեսնում եմ` շատերն ափսոսանքով մեկնաբանություններ են գրում, մաղթում են, որ հեռացվածները շուտափույթ վերադառնան իրենց բուհ։ Իսկ ֆեյսբուքից դուրս կոնկրետ քայլեր արվո՞ւմ են` բողոքի դրսևորում, դասադուլ, գործընկերային համերաշխության տարբեր ակցիաներ։
Գուցե արվում են ու տեղյակ չենք, ես միայն հարցնում եմ»։