«Մենք ամենամեծ էթնիկական խումբն ենք եղել Հարավային Կովկասի, բայց հիմա ամենաքիչ հողերն ունենք՝ մեր էշ խելքից։ Ես այն տպավորությունն ունեմ, որ 100 տարին մեկ էշանում ենք՝ որպես հասարակություն, այսինքն, հիմարները հաղթում են խելոքներին»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Մնացած ժամանակ խելոքները 50-60 տարի երկիր են սարքում։ Ստացվում է՝ Հայաստանում հիմարները 100 տարին մեկ քանդում են ամեն ինչ։ Խորհրդային Միության տարիներին ավելի շատ հայկականություն կար, քան անկախության տարիների Հայաստանում։ Ի՞նչի է այսօր Փաշինյանն ասում՝ պատմությունը մոռացեք, որովհետև դա թուրքերի պատվերն է։ Թուրքերը Փաշինյանին ասել են՝ եթե ուզում ես մեզ հետ խաղաղ ապրես, պետք է ոչ թե մենք ընդունենք, որ ցեղասպանություն է եղել, այլ դուք պիտի մոռանաք, որ ցեղասպանություն է եղել»,- նշել է Բագրատյանը։