Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Բաքվի բռնապետին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար «ճակատամարտում» են Թուրքիան և Ռուսաստանը»․ Կարեն Հովհաննիսյան

11:12, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Բաքվի բռնապետին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար «ճակատամարտում» են Թուրքիան և Ռուսաստանը»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է խորհրդարան, որտեղ թուրքամետ լոբբիստական ուժեր, կամ անհատներ ներկայացված չեն։
     Սա խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը ճիգեր է գործադրում, որպեսզի ամբողջությամբ չընկնի Թուրքիայի վերահսկողության տակ, որպեսզի կարողանա ձևավորել ինքնուրույնություն։
     Միամտություն կլինի կարծել, թե այս սցենարը միանձնյա է ի կատար ածվում։ Այսօր Բաքվի բռնապետին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար «ճակատամարտում» են Թուրքիան և Ռուսաստանը։ Այս փուլում ՌԴ-ն փոքրիկ հաջողություն ունի և կարողացել է Ալիևի հետ խորհրդարանից դուրս մղել թուրքամետ անհատներին, որոնք ակտիվ լոբբիստական աշխատանքներ էին իրականացնում։
     Բաքվի բռնապետի գլխին այս պահին կա մի մեծ մահակ, որն ամեն պահի կարող է իջնել, եթե նա շարունակի Թուրքիայի ազդեցության գործոնը փոքրացնել, կամ չեզոքացնել։ Այդ մահակը Արցախահայության միջազգային երաշխիքներով վերադարձի պարտադրումն է, որի չկատարման դեպքում մեծ խնդիրների առջև է կանգնելու Բաքվի բռնապետը։
     Ցավով պետք է արձանագրենք, որ Արցախն ու Արցախահայությունը դեռևս օգտագործվում են որպես մահակ գերտերությունների ձեռքին, իրենց ուզածին հասնելու համար»։

2201 | 1
Facebook