Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Պավելն արգելել էր «հայրենիք» բառը. Պավելի ճակատագիրը վատ դասավորվեց». Ստեփան Դանիելյան

19:54, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Պավելն արգելել էր «հայրենիք» բառը. Պավելի ճակատագիրը վատ դասավորվեց». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Պավելը Ռուսաստանի ցարերի ցանկում առանձնանում էր տարօրինակ պահվածքով։ Ֆրանսիական հեղափոխությունն ու, մինչ այդ հոր սպանությունը, նրան վախի մթնոլորտում էր պահում։ Նա մի շարք բառերի արգելք է հայտարարում, համարելով, որ եթե բառն արգելի, կկորչի նաեւ երեկույթը։
     Պավելի կողմից արգելված բառերի ցանկում էր Հայրենիքը։ Նա պարտադրում էր Հայրենիքի փոխարեն օգտագործել Պետություն բառը։ Հայրենիք հասկացությունը նա համարում էր ֆրանսիական հեղափոխության ծնած հասկացություն։
     Պավելի ճակատագիրը վատ դասավորվեց, բառերի ռեֆորմը նրան չփրկեց։
     Եվս մեկ ռեֆորմատոր է հայտնվել աշխարհի քարտեզում, ով սարսափում է Հայրենիք հասկացությունից, և փորձում է այն փոխարինել Պետություն բառով։ Հայրենիքը իր համար նա սպառնալիք է համարում»:

2880 | 1
Facebook