Նախօրեին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մակալա բանտից փախչելու փորձի ժամանակ առնվազն 129 մարդ է զոհվել, ևս 59-ը վիրավոր է, հայտնել է երկրի ՆԳ և անվտանգության նախարար Ժակեմին Շաբանին։
Նրա խոսքով, բռնկված հրդեհի հետևանքով ոչնչացվել են մի շարք վարչական շենքեր, սննդի պահեստներ։
«129-ից 24-ը մահացել է՝ իրավապահների նախազգուշացումից հետո արձակված կրակոցից, մյուսները՝ հրմշտոցից և շնչահեղձությունից»,- նշել է նա:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։