Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մեր խնդիրը պետք է լինի Հայաստանի անկախության և ինքնիշխանության փրկությունը»․ Թաթուլ Հակոբյան

17:48, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ.
«Մեր խնդիրը պետք է լինի Հայաստանի անկախության և ինքնիշխանության փրկությունը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020-2023 թվականներին երեք դաշնակից պետություններ՝ Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը իրականացրել են Օղակ-2 գործողությունը, որի արդյունքում մենք կորցրել ենք Արցախը, մեր ժողովուրդը արմատախիլ է արվել մայր հողից:
     Սա չի նշանակում, որ այս արհավիրքի և աղետի պատասխանատուն ուրիշներն են, այն է՝ ռուս-թուրք-ադրբեջանական դաշնակցությունը:
     Ոչ և ոչ: Այս արհավիրքի և աղետի առաջին մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի գործող և Արցախի ինքնալուծարված իշխանություններն են Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
     Պատմական կտրվածքով՝ պատասխանատվությունը դրվելու է նախ և առաջ Փաշինյանի վրա: Սա պատմության դատաստանն է:
     Իշխանատենչության և իշխանազավթման գործընթացում այն ստոր, հակահայ և հակապետական քայլերը, որ արել է 1998 թվականի խունտան, ուսումնասիրության այլ թեմա է և այդ մարդիկ, որ այսօր էլ հարստություն են դիզում Հայաստանում, ևս ունեն մեղքի ու պատասխանատվության չափը:
     Բայց այսօր մեր խնդիրը պետք է լինի Հայաստանի անկախության և ինքնիշխանության փրկությունը:
     1998 թվականի հեղաշրջում իրականացրած դավադիր ուժերը, որոնց գոյությունը Փաշինյանի իշխանության հարատևությունն է, չպետք է կարողանան կրկին զավթել իշխանությունը, ինչպես արվեց 1998-ին:
     Դա կարող է լինել Հայաստանի պետականության լուծարման սկիզբը»:

1167 | 2
Facebook