«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետևանքով տասնյակ կիրանցցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձևաթուղթ, որը պետք է ստորագրեն, բայց վստահեցնում են, որ լավ պայմաններով են փոխհատուցվելու։
Մեզ ասացին, որ համառ կիրանցցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաև ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ և ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին և փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։ Եթե Կիրանցի բնակիչները մինչև վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան»:
Մանրամասները՝ թերթի համարում: