Երուսաղեմում վարչապետի նստավայրի մոտ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև։
«Իսրայելի ձայն»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները ճեղքել են առաջին անցակետը։ Ամբոխի մեջ կրակ է վառվել։
Ոստիկանությունը բողոքի ակցիան անօրինական է ճանաչել, իսկ անկարգություններ հրահրողները բերման են ենթարկվում։ Նախաձեռնողների խոսքով` իրենց ակցիան կոչվում է «Զայրույթի ցուցադրություն»` ընդեմ Նեթանյահուի քաղաքականության:
Հիշեցնենք` ցուցարարները պահանջում են հրադադար «Համաս»-ի հետ և գերիների վերադարձ: