Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գալիքի սպասելիքներ ու հնարավորություններ․ ո՞ւր է գնում աշխարհը առաջիկա ամիսներին։ «Արարատյան պետություն» ՀԿ նախաձեռնությամբ այս խորագրով քննարկում կունենանք առաջիկա օրերին՝ բացելով մի շարք փակագծեր և ներկայացնելով Հայաստանի շուրջ ընթացող իրողությունները, դրանց վտանգներն ու ստեղծած հնարավորությունները։
Քննարկման բանախոսը լինելու եմ ես՝ Նաիրի Հոխիկյանս։
Նախագծի շրջանակում ներկայացվելու են խորքային տեղեկություններ, փաստաթղթեր և հաստատված քարտեզներ քաղաքական, դիվանագիտական, ռազմական զարգացումների, դրանց պատճառների, պայմանավորվածությունների, հետևանքների և առաջիկա զարգացումների վերաբերյալ, իսկ քննարկումներն ընթանալու են բանավեճերի սկզբունքով։
Նախագծի յուրաքանչյուր փուլին մասնակցելու են սահմանափակ թվով մարդիկ՝ լավագույն արդյունք ստանալու համար։
Հանդիպումները լինելու են շաբաթվա ընթացքում 1 անգամ՝ ժամը 18։30-ից։ Մուտքը ազատ է։
Եթե ցանկանում եք մասնակցել, ապա անհրաժեշտ է լրացնել նշված հայտը և գրանցվել»։