Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

ԵՊՀ-ից պարզաբանում են` ինչու են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները հեռացվել

23:06, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
ԵՊՀ-ից պարզաբանում են` ինչու են ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները հեռացվել

ԵՊՀ դասախոսներ Աբրահամ Գասպարյանը և Մենուա Սողոմոնյանը քաղաքական դրդապատճառներո՛վ չեն ազատվել պաշտոնից: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը՝ հավելելով, որ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը լրացել է և այլևս չի երկարաձգվել:
     Նա շեշտել է, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ դասախոսներ էլ կան, որոնք դասավանդում են ԵՊՀ-ում այս պահին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ դասախոս Աբրահամ Գասպարյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։ Նա նշել էր, որ պատճառը քաղաքական է։

«Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում»,- գրել էր նա:

Նախօրեին էլ Մենուա Սողոմոնյանն էր հայտնել, որ իրեն աշխատանքից ազատել են և այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում: Նա հավելել էր, որ ինքը պայքարելու է այս որոշման դեմ։

2684 | 1
Facebook