Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Տեղում պարեկներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայրից ոչ թե հիվանդանոց է մեկնել, այլ տուն, որտեղ էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: