«Հիմա հանրապետությունում, եթե ոչ ամենուր, ապա շատ տեղերում կա ինչ-որ կարևոր կառույց գյուղի համար»,- Սյունիքի Վաղատին գյուղում դպրոցի բացման արարողության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով արժեքային համակարգին, Փաշինյանն ասաց. «Պետք է արձանագրենք, որ մեր արժեքային համակարգը պետք է լինի պետականակենտրոն, որի հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունն` իր պետական սիմվոլներով, Հայաստանի Հանրապետության պետական տոների, աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Դա է այն արժեքային հիմքը, որ պետք է դասավանդենք մեր դպրոցներում: Մեր դպրոցներում պետք է նվազեցնենք պաթոսի աստիճանը և ավելացնենք կիրառականի աստիճանը»,- շարունակեց նա: