Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ու իր 6 տարվա համախոհ ինտելեկտուալների հանձնած Արցախի մասին ֆիլմ է:
Վերհիշում ենք, թե ոնց ցեղասպանության ենթարկեցին 29 հազար քառակուսի կիլոմետրանոց հայ ազգայնամոլ ինտելեկտուալները մեզ ու ժողովրդին քշեցին ժողովրդավար հանրապետությունից:
«Արցախ թիվի»-ի սարքած ֆիլմն է, ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախության օրվան:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆիլմում պատմում է, որ ադրբեջանցիները ստիպում էին հրաժարվել պետությունից ու 30 տարվա պայքարից՝ հիմք բերելով, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
Մարտունու քաղաքապետ, ՔՊ-ի ուրացման արդյունքում զոհված Ազնավուր Սաղյանի կինն ասում է, որ հարգում է ամուսնու որոշումը ադրբեջանցիների դեմ կյանքի գնով կռվելու, թեև ինքը միայնակ է հիմա երեք երեխաներին մեծացնում, բայց պարտավորվում է շարունակել նրա գործը»: