Կիրանցի դպրոցի դասարաններում շրջայցի ժամանակ Փաշինյանը մտավ դասարաններից մեկը, որտեղ նրան շատ ջերմ ողջունեց ուսուցչուհին ու դժգոհեց, որ երեկ լրագրողը սխալ հարցեր է տվել «մեր Տանյային»:
-Երեկ մեր Տանյան այնպիսի՜ պատասխան է տվել լրագրողին,- ասաց ուսուցչուհին` հիացական հայացքով մատնացույց անելով երեխաներից մեկին:
-Աաաաաաաաա, դո՞ւ ես էն երեխեն. ուղղաթիռի մեջ նայել ենք, գիտե՞ս քո վիդեոն,- ուրախացած երեխային դիմեց Փաշինյանը:
-Ճիշտն ասած, ես լրագրողից նեղացա, որովհետև մենք չունենք լրագրողներ, որ ճիշտ հարցեր տան,- դժգոհեց ուսուցչուհին: