«Ուզում եմ հավելել հետևյալը` երբ ասում ենք, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքին պիտի նշանակի, որ Ադրբեջանի Խեյրիմլի գյուղում ևս դպրոց գնալը պիտի լինի անվտանգ: Սահմանազատումն այս հատվածում մի ահռելի հաջողություն է մեր ժողովրդի համար: Ընդ որում, այս եզրակացության գալուն ինձ օգնեց մեր ժողովուրդը, ես ինքս մենակ գուցե և այս որոշման համարձակությունը չունենայի: Երբ ես Սյունիքում ցույց տվեցի Կիրանցում սահմանի կահավորումը, առաջին ռեակցիան այն էր` բա ե՞րբ եք մեզ մոտ նման կերպ անելու»,- Կիրանցի դպրոցում իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը: