Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում

20:00, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում։ Սուքիասյանները վերակառուցում են Խորենացի 31/2 հասցեում գտնվող «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։

Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊը-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն։

Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

2724 | 0
Facebook