Պատմաբան Արեգ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով եմ նշում, բայց, այս 4 տարիների ընթացքում ադրբեջանական կողմն Արցախում հսկայական քանակությամբ աշխատանք է տարել, կառուցել են նոր բնակավայրեր, թունելներ, հսկայական ճանապարհներ, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, օդանավակայաններ, հյուրանոցներ, գործարաններ, ռազմաբազաներ, երկաթգծեր և այլն։
Մենք ի՞նչ արեցինք 30 տարիների ընթացքում, կարելի է ասել ոչինչ, այո սիրելիներս, մեզ խաբեցինք ու ոչինչ չարեցինք, մենակ հասցրեցինք լիքը եկեղեցիներ կառուցել, մատուռներ և այլն, որոնց 80%-ը այլևս չկա, փոշիացած է, տարածքների մեծ մասը չբնակեցվեց, մնաց ամայի։
Անկեղծ, նայում եմ, լացելս գալիս է, ինչի՞ ենք մեզ խաբում, էշի տեղ դնում ու մյուսներին ոչխար անվանում։ Այսօր Քարվաճառում բացվեցին ևս 2 նոր գործարան ու Հիդրոէլեկտրակայան։
Քարվաճառ քաղաքը գրեթե պատրաստ է բնակեցման համար (ցավալի է ասել, բայց շատ գեղեցիկ են կառուցել ամեն բան)։
Հիմա շատերը կգան, կասեն, քեզնից ի՞նչ պատմաբան, Արեգ ջան, թշնամուն ես գովում, կամ էլ մաքսիմում կասեք, դա սարքել են, որ հետ բերենք։
Ոնց Նախիջևանը, Պարսկահայքը, Ջավախքը ու Արևմտյան Հայաստանը հետ բերեցինք արդեն 100 տարի և ավելի, էդպես էլ Արցախը կբերենք մեր բաժակաճառերով»։