Երևան քաղաքի դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: «Արդեն գրեթե 3 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ»,- նախօրեին գրել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Տարածվել էր ձայնագրություն, որում իբրև թե Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն: Մինչդեռ փաստաբանները պնդում են, որ փաստական որևէ տվյալ չկա, որով հաստատվի, թե Գերասիմ Վարդանյանը որևէ անձի, հանրահավաքի մասնակցելու համար, նյութապես շահագրգռել է։