Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ունեմ 2 խնդիր՝ պայքար դրսում և պայքար իրավական դատարանում»․ Հրայր Թովմասյան

17:00, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
«Ունեմ 2 խնդիր՝ պայքար դրսում և պայքար իրավական դատարանում»․ Հրայր Թովմասյան

«Ես սպասեցի, որ բերման ենթարկեն ինձ, բայց բերման չենթարկեցին, եկա»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դատավորի այն հայտարարությանը, թե նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և պետք է բերման ենթարկել։

Հարցին՝ ինչո՞ւ էիք այս ընթացքում առարկում լուսաբանմանը, Թովմասյանը պատասխանեց․ «Ես ունեմ 2 խնդիր՝ պայքար դրսում և պայքար մաքուր իրավական դատարանում։ Կարծում եմ, որ այս պայմաններում, երբ կան արհավիրքներ, որոնք Հայաստանին սպառնում են, չպետք է փորձեմ իմ անձով ինչ-որ օրակարգ ստեղծել և լցնել դրանով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ՝ ինչ-որ մի դատական գործը»։

Հիշեցնենք՝ 2019-ին Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործն առնչվում է նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

«Ունեմ 2 խնդիր՝ պայքար դրսում և պայքար իրավական դատարանում»․ Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը

1280 | 0
Facebook