«Կարծում եմ, որ անհասկացողության խնդրի առաջ ենք կանգնած, որովհետև նույն իշխանության ներկայացուցիչների կողմից տարբեր տեսակետները նշանակում է, որ ինչ-որ բան մենք սխալ ենք հասկանում և պետք է պարզենք՝ այդ մարդկանց մոտեցումներն ի՞նչ է»,-լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի 2019թ․ սեպտեմբերի 2-ի ուղերձը՝ Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ․ «․․․Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար․ 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց հանրապետություն և բռնեց անկախ պետականության կերտման ուղին․․․ Մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ․․․»։ Ես հիմա ուզում եմ հասկանամ՝ մեր երկրում ո՛չ այս ընթացքում Սահմանադրություն է փոխվել, ո՛չ անվտանգության հայեցակարգն է փոխվել, ո՛չ օրենքներն են փոխվել, ոչ մի բան չի փոխվել և քաղաքական գործչի տեսակետները փոխվել են ու դարձել համահունչ թշնամական պետության տեսակետներին, Քրեական օրենսգիրքը այդ գործունեությունը նկարագրում է իբրև պետական դավաճանություն։ Այսինքն, ոչ մի բան չի փոխվել, դու անցել ես թշնամու կողմը՝ քո զբաղեցրած պաշտոնով և սկսում ես թշնամական շահերի սպասարկումը»,- նշել է Ղազարյանը։