Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Արցախցիների վերադարձը հայրենիք հնարավոր է և լինելու է»․ Միհրան Պողոսյան

14:30, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
«Արցախցիների վերադարձը հայրենիք հնարավոր է և լինելու է»․ Միհրան Պողոսյան

«Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ․ «Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը։
     «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության կարևորագույն նպատակներից և ծրագրային հիմնարար դրույթներից է արցախահայության բոլոր իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը։
     ՀՀՄ-ն նպատակադրված է հասնելու Արցախի վերականգմանը՝ որպես համայն հայությանը միավորող գաղափար։
     Վստահաբար արցախցիների վերադարձը հայրենիք հնարավոր է և լինելու է՝ միջազգային երաշխիքներով ու արժանապատիվ պայմաններով»։

1651 | 0
Facebook