Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Վերջում եղավ «Դիմադրություն 2» շարժում»․ Սուրեն Պետրոսյան

13:00, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
«Վերջում եղավ «Դիմադրություն 2» շարժում»․ Սուրեն Պետրոսյան

«Եթե ներդրված էի, մայիսի 9-ին ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ այդ ժամանակ չարտահայտվեց իմ ներդրվածությունը»,-Արցախի ներկայացուցչության դիմաց, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ «Մոտ ժամանակներս գնալու եմ Ոսկեպար՝ հատուկ ժողովրդից ներողություն խնդրելու։ Հիշո՞ւմ եք, ապրիլի 13-ին Ոսկեպարում եղավ հավաք, միջոցառում։ Երբ այնտեղ պետք է այդ ամեն ինչը տեղի ունենար, ես գյուղի բնակիչներին ասացի, որ այդպիսի հավաք է տեղի ունենալու, մեծ թվով գյուղի բնակիչներ ասացին, որ մենք դուրս ենք գալու, 200 հոգով ճանապարհը փակելու ենք, որ հանկարծ գյուղ չմտնեն, որովհետև Սրբազանի հետևից գալու են Դաշնակցության ներկայացուցիչները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները, իսկ գյուղում իրենք տեղ չունեն։ Այդ մարդկանց հետ ես խոսել եմ, խնդրել եմ, ասել՝ երաշխավորը ես եմ, որ դա չի դառնալու պառլամենտական ընդդիմության շարժում։ Դրանից հետո գյուղացիների այդ «ընդվզումը» տեղի չի ունեցել։ Բայց վերջում ստացվում է, որ ես իմ կամքից անկախ Ոսկեպարի գյուղացիներին խաբեցի։ Վերջում եղավ «Դիմադրություն 2» շարժում»,- նշել է Պետրոսյանը։

«Գնալու եմ Ոսկեպար՝ ժողովրդից ներողություն խնդրելու»․ Սուրեն Պետրոսյան
1856 | 0
Facebook