Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«ՀՀ իշխանությունները հանցագործ պահվածք ունեն Արցախի նկատմամբ». Սեյրան Օհանյան

12:18, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
«ՀՀ իշխանությունները հանցագործ պահվածք ունեն Արցախի նկատմամբ». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: «Գտնում եմ, որ ՀՀ իշխանությունները շատ վատ, կարելի է ասել՝ հանցագործ պահվածք ունեն Արցախի նկատմամբ, որովհետև հրաժարվում են ու չեն աջակցում Արցախի ինստիտուտները, սուբյեկտայնությունը պահելու համար՝ ասելով՝ վտանգ է սպառնում ՀՀ-ին: Որտե՞ղ պետք է Արցախի իշխանությունները գործեն, եթե ոչ մայր Հայաստանում»,- նշել է նա:

Սեյրան Օհանյանի ճեպազրույցը
796 | 0
Facebook