Ըստ ԿԳՄՍ նախարարության ահազանգի՝ Լոռվա մարզի Շամուտ գյուղում հայտնաբերվել է դամբարան՝ գանձագողության հետքերով։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը գործուղվել է նշված վայր՝ իրականացնելու դամբարանի փրկարարական պեղումները և հետազոտելու տարածքը՝ պարզելու համար այլ դամբարանների առկայությունը։
Նորահայտ դամբարանը քարարկղային բավականին խոշոր կառույց է, որի ներսում հայտնաբերվել է սև մակերեսով և զարդանախշերով կավանոթ և այլ խեցեղենի բեկորներ։
Պեղումները դեռևս շարունակվում են։