«Երբ մարդիկ իրենց քաղաքական իրավունքների պաշտպանվածությունը չեն զգում այստեղ և առիթ ու անառիթ տարբեր հանդիմանությունների են արժանանում, զգում են՝ այդ դեպքում ի՞նչ տարբերություն, թե մենք ուր ենք գնում բռնի տեղահանումից հետո»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով տեղահանումից հետո արցախցիների՝ Հայաստանում բախվող խնդիրներին։ «Սա շատ ցավալի իրողություն է։ Կարծում եմ, որ այս հարցով պետք է անպայման փորձենք շտկել մեր սխալները, իսկ դա միայն մի ճանապարհով կարելի է անել՝ ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից պետք է այս արհեստական քաղաքական կաշկանդվածությունը մի կողմ դնել և աշխատել Արցախի ընտրված իշխանությունների հետ... Արդյո՞ք, երբ մենք այդ կաշկանդվածությունը մեր մեջ պահում ենք, Ադրբեջանն ավելի կոռեկտ է իրեն պահում, արդյո՞ք մենք չենք լսում Ադրբեջանի խոսքերն «Արևմտյան Ադրբեջանի» մասին»,- նշել է Ղուլյանը։