Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե չենք կարողանալու մեր մեջքն ուղղել, լավ է նաև մեռնենք ֆիզիկապես». Նարեկ Սամսոնյան

18:42, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ.
«Եթե չենք կարողանալու մեր մեջքն ուղղել, լավ է նաև մեռնենք ֆիզիկապես». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր տոները սուգ դարձրած խուլիգանախմբի ներկայացուցիչներն արեցին այնպես, որ սեպտեմբերի 2-ը ևս տրորված ինքնասիրության, ու ամոթի օր դառնա: Էսօր մենք գլուխներս կախածի, մեր քույրերի և եղբայրների աչքերին ու Եռաբլուրին նայելու իրավունք չունեցողի կարգավիճակում ենք: Քանի դեռ սրանք Հայաստանում իշխանության են, իսկ սրանց հոգեհայրերը Արցախը հայաթափել են մնալու ենք այդ կարգավիճակում:
     Էսօր վրեժով լցվելու և մեր ամոթը հաղթահարելու մասին մտածելու օրերից մեկն է. կկարողանանք մեր մեջքն ուղղել՝ կկարողանանք նաև տոնել Սեպտեմբերի 2-ն ու Մայիսի 9-ը, չենք կարողանա՝ ավելի լավ է մեռնենք նաև ֆիզիկապես...»:

1047 | 0
Facebook