Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցի են դուրս եկել, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին պատանդառվածներից վեցի մարմինները:
Կազմակերպիչների տվյալներով՝ Թել Ավիվում փողոց է դուրս եկել 300 հազար մարդ, ևս 200 հազարը հավաքվել է այլ քաղաքներում։
Ցուցարարներն Իսրայելի կառավարությունից պահանջել են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար, գրում է The Times of Israel-ը: