Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ իր վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։
«Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարևաններին` հասնելու կայուն և արդար խաղաղության»,- գրել է Կլաարը։
Նրան այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։