Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ո՞ւմ էիր ինչ պատմում, սենսացիաներ փնտրող գրչա՛կ». Բագրատ Սրբազան

21:54, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Ո՞ւմ էիր ինչ պատմում, սենսացիաներ փնտրող գրչա՛կ». Բագրատ Սրբազան

«Ամեն գնով խաղաղություն է մուրում` նշելով, որ 17 կետից 13-ը համաձայնեցված են: Սա շատ նման է Գրանադայում, առանց հակառակ կողմի իմացության, թուղթ ստորագրելու, որն արժանացավ նույն հակառակորդի քամահրանքին: Սա ի՞նչ մոլուցք է` ինչ-որ մի թղթի տակ անպայման ստորագրել: Եվ ամենապախարակելին` անբարոյականության բացարձակ դրսևորում` ի դեմս մեր գերեվարված եղբայրների: Սենսացիաներ փնտրող գրչակի պես անդրադառնում ես` ի մասնավորի, Ռուբեն Վարդանյանի: Ի՞նչ և ո՞ւմ էիր պատմում: Դու երաշխավոր ես մարդկանց կյանքի` թե զբաղված ես տերերիդ բավարարելով: Բացի քո` կործանելու մոլուցքից ինչո՞վ կարող է սա բացատրվել: Մեր եղբայրները բանտարկված` նետվում ես ինչ-որ թուղթ ստորագրելու և փորձում ես նրանց բանտարկությունն անդարացնել հանուն թշնամո՞ւ»,- անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսին` հարցադրեց Բագրատ Սրբազանը:

2790 | 0
Facebook