Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր խոսքի սկզբում ասաց. «Այսօր հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ ինքներս մեզ և աշխարհին հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ մեզ համար և իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը` անկախ նրանից, թե գաղափարական ինչպիսի մոտեցում են որդեգրել այսօր կամ անցյալում` քաղաքական առումով:
Ավելի պարզեցնեմ` շատ լավ գիտակցում եմ, որ տարբեր մոտեցումներ և ըմբռնումներ գոյություն ունեն Արցախը` որպես քաղաքական միավոր ընդունելու առումով` անկախ հանրապետությո՞ւն, թե միավորված Մայր Հայաստանին: Ինձ համար երկուսն էլ ընդունելի են և իրար չհակասող: Սակայն այսօր իրականությունն այն է, որ կորսված է Արցախը և այդ գաղափարական տարաձայնություններն անպտուղ են: Իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին և հետևաբար, բոլորս ենք տնավեր: Իրականությունն այն է, որ այսօր ոչ մի արցախցի երեխա դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը:
Այսօր առանցքային և կարևոր է 2 հարց. նախ` Մայր Հայաստանում արցախցի քույր-եղբայրների ամբողջական խնամքը և զուգահեռ` Արցախ վերադարձի հարցը:
Ցավոք այս բոլորի մեղավորը ՀՀ իշխանությունն է` ստի գործակալ նեռը` իր բոլոր շոշափուկներով և սա դատապարտության խարան է ձեր ճակատին»: