Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Ստեփանակերտում ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել». Գառնիկ Դանիելյան

20:42, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Ստեփանակերտում ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել». Գառնիկ Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Արցախի լուծարման հրամանագիրն ինքը չի ստորագրել, իրենք չեն առաջին հնարավորության դեպքում լքել Արցախը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Գառնիկ Դանիելյանի հետ զրույցում նկատեց լրագրողը:

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախը մենակ թողնելու համար, ամեն ինչ արել է, որ Արցախը չլինի: Մենակ են թողել մեր հայրենակիցներին, 9 ամիս շարունակ մեր քույրերն ու եղբայրները դիմանում էին սովին, արհավիրքներին, դժվարություններին: 9 ամիս հերոսաբար դիմակայել են, դիմակայում է տեղի ունեցել, սակայն Ստեփանակերտի մատույցներում, երբ թշնամին արդեն էթնիկ զտումներ էր անում, և ցեղասպանվելու էր 100 հազարից ավելի մարդ, ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել: Ստում է Նիկոլ Փաշինյանը, ինքը տեղյակ է եղել և հարձակման օրվա մասին նախօրոք, տեղյակ է եղել և այդ փաստաթղթի բովանդակությունից, տեղյակ է եղել, որ այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն են կատարվում ու ուղիղ եթերում խաբել է, թե չկան էթնիկ զտումներ և ցեղասպանություն:

Ահա այս քաղաքականության արդյունքում Արցախը դատարկվեց, ինքը մատը մատին չտվեց Արցախը փրկելու համար: Տեսեք` այդ օրերին ինչ էին ասում ՔՊ-ական պատգամավորները` գնացեք և ինտեգրվեք ադրբեջանական համայնքին, դարձեք դրա մի մասը և հույս չդնեք մեզ վրա»,- հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ստեփանակերտում ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել». Գառնիկ Դանիելյան
14011 | 0
Facebook