««Արցախը Հայաստան է և վերջ» ասողներն այսօր Հայաստանում չեն կարողանում Արցախ բառն արտաբերել: Մոտեցեք որևէ ՔՊ-ական պատգամավորի և հարցրեք` կարո՞ղ եք արտաբերել «Արցախ» բառը: Չեն կարող, որովհետև Ալիևի հետ խնդիրներ կունենան»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: