ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հետ զրույցում լրագրողը նկատեց. «Իշխանական աղբյուրները քննարկում են Դաշնակցության շրջաբերականը և ասում, թե այնտեղ ասվում է, որ «Դաշնակցություն»-ը պատրաստ է զիջել ՀՀ-ի անկախությունը, գտնում է, որ Արցախի հարցի լուծման լավագուն տարբերակը Արցախը և Հայաստանը Միութենական կազմի մեջ տեղավորելն է:
«Սուտ է, նման բան գոյություն չունի: Ինչ թղթի կտորից են մեջբերումներ անում, ես տեղյակ չեմ, մի տեղ մի բան են գրել, քննարկում են: Նիկոլ Փաշիինյանն էլ երեկ ասաց, որ դա անլուրջ է: Իրենք ստերը տարածում են, իրենք ասում` անլուրջ է: Դաշնակցությունը միշտ կանգնած է եղել Արցախի ու Հայաստանի կողքին, 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծողն է: Հիմա էլ, այս ծանր պահին կանգնած է երկրի պետականության ակունքներում»,- պատասխանեց Գառնիկ Դանիելյանը: