Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաթեթն առ այսօր հրապարակված չէ, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «ՀՀ իշխանությունը, եթե այս իրավիճակում հնարավոր չի համարում արցախցիների վերադարձը հայրենիք, ապա ի՞նչ պայմաններով է դա ընդունելի համարում:
Հիմա անգամ տեղյակ չենք, թե ինչի շուրջ են բանակցությունները գնում: Հիմա իշխանությունների նպատակն է` Արցախի հարցը փակել: Այդ է պատճառը, որ Արցախ վերադարձի մասին ցանկացած բարձրաձայնում իշխանությունը համարում է թշնամական խոսք և այդ համատեքստում էր պայքարում դրա դեմ»,- հավելեց պատգամավորը: