Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է` ընդդեմ Հայաստանի». Արա Պողոսյան

18:42, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է` ընդդեմ Հայաստանի». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո Ալիևը այլևս որևէ ջանք կարող է չգործադրել, ավելին` միջազգային բոլոր ճնշող կողմերին կարող է հանգիստ դրական պատասխան տալ, վստահ լինելով, որ Փաշինյանն անելու է այն, ինչ հենց Ալիևն է ցանկանում։
     Անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով Ալիեւը հանգիստ կարող է հայտարարել, որ եթե Երևանը պահանջի, կարտահանձնի, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու և խոսելու է այն, ինչ իրեն կասեն Ալիեւը, Հաջիևը, Բայրամովը, Էրդողանը կամ Ֆիդանը։
     Նիկոլը անգամ հակառուս չի, ինչպես ներկայանում է, նա ընդամենն օգտագործում է հայ հասարակության մեծամասնության տգիտությունն ու ֆոբիաները։
     Ամեն ինչ այլևս շատ պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է` ընդդեմ Հայաստանի»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1214 | 1
Facebook