Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ կրկնելով Ալիևի ասածները»․ Տաթևիկ Հայրապետյան

17:00, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Նիկոլ Փաշինյանը շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ կրկնելով Ալիևի ասածները»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Փաշինյանն անուղղակիորեն պաշտպանել է Բաքվին Ռուբեն Վարդանյանի հարցում»,- այսպես են բնութագրել ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի ասածը։
     Ըստ իս՝ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածներն ու ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունը։
     Ինձ համար սա Փաշինյանի կոլաբորացիոնիզմի ևս մեկ ցցուն օրինակ է։ Փաշինյանը բազմիցս բառ բառ կրկնել է Ալիևի թեզերը՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, մեր ինքնիշխանության և այս անգամ էլ Ռուբեն Վարդանյանի թեմայով։
     Այն պայմաններում, երբ Վարդանյանը թիրախավորվում է Բաքվի կողմից, ապօրինաբար պահվում այնտեղ, ՀՀ կառավարության ղեկավարն իր «սրբազան պարտքն» է համարում այդ մարդու մասին արտահայտվել Ալիևի բառապաշարով։ Դե դժվար է Վարդանյանին կոչել «նախկին», «թալանչի», երբ մարդը իր ներդրումները դրսից բերել է մեր երկիր՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար։ Նման մարդը ինչպե՞ս կարող է հաճելի լինել Փաշինյանին, որի քաղաքականության հիմքում «խեղճիզմն» է ու անարժանապատիվ, բարոյազուրկ պահվածքը․․․»։

1341 | 1
Facebook