Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ազգային և ուժեղ պետականության համար երեք մասնագիտություն պետք է ամենաբարձրը վարձատրվի Հայաստանում՝ զինվորականներ, բժիշկներ և մանկավարժներ։
Եթե զինվորականներն ու բժիշկները ապահովում են երկրի ֆիզիկական անվտանգությունը, ապա մանկավարժները հոգևոր ու գիտակից անվտանգության պատասխանատուներն են։ Մանկավարժների ճիշտ և ազգային աշխատանքի շնորհիվ են լինում լավ զինվորականներ ու բժիշկներ։
Գիտելիքը ամեն ինչի հիմքն է։
Շնորհավոր սեպտեմբերի 1, սիրելի ուսուցիչներ։
Ես վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց դուք ստիպված չեք լինի դասավանդել ապազգային դասագրքերով ու ստիպված չեք լինի բավարարվել չնչին աշխատավարձերով։
Ես գիտեմ, որ Հայաստանը այսօր էլ կարող է մանկավարժներին վճարել առնվազն 350-400 հազար դրամ աշխատավարձ, բայց հայատյաց իշխանությունները գերադասում են չանել դա։ Մենք կանենք դա։
Դուք պետք է գնահատվեք, բայց մինչև այդ, խնդրում եմ, մի տրվեք այսօրվա թշնամական քարոզին և երեխաներին սովորեցրեք ճշմարիտ Հայոց պատմություն, սովորեցրեք ճանաչել ու սիրել հայրենիքը»։