«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում նկատվել են Հայկական մուֆլոններ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի
Հայկական մուֆլոն (լատ.՝ Ovis orientalis gmelini)։
Գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է` որպես «Վտանգված»։