Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Դո՛ւ ես Արցախն իջեցրել մահվան մահիճ»․ Նարեկ Գալստյան

18:18, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Դո՛ւ ես Արցախն իջեցրել մահվան մահիճ»․ Նարեկ Գալստյան

Լրագրող Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որ չի ասում, թե ես չեմ լուծարել Լեռնային Ղարաբաղը (Արցախ ասելու համար кишка тонка).
     1. Դո՛ւ ես մերժել պատերազմը կանխելու միակ հնարավոր առաջարկը՝ արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովի կողմից դեռևս 2019թ-ին՝ բոլորին ասելով, թե նոր փաստաթուղթ չենք ստացել:
     2. Դո՛ւ ես բանակցային գործընթացում սարքել մի շիլաշփոթ, որից հետո միջնորդները ձեռքերը լվացել ու Ալիևին հարձակման կանաչ լույս են տվել:
     3. Պատերազմի օրերին դո՛ւ ես մերժել առնվազն հոկտեմբերին հրադադար կնքելու հնարավորությունն այն պահին, երբ դեռ անգամ Հադրութն ընկած չէր:
     4. 2020-ի նոյեմբերի 9-ի վատ, բայց միակ հասանելի փաստաթղթի 9-րդ կետ կոչեցյալը դո՛ւ ես ստորագրել:
     5. Դո՛ւ ես առանց մի կրակոցի հանձնել Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուի մի մասն այն պայմաններում, երբ Ադրբեջանը չէր կատարել իր պարտականությունները, կային տասնյակ ու հարյուրավոր գերիներ:
     6. Դո՛ւ ես եռակողմ հարթակից թռել դեպի արևմտյան՝ Պրահայում ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում:
     7. Դո՛ւ ես տվել Գորիս-Կապան մայրուղին ու ոչինչ չես արել Լաչինի ապաշրջափակման համար՝ մտածելով, թե այս կերպ օրակարգից կհանես «միջանցքի հարցը»:
     8. Դո՛ւ ես Արցախին միայնակ թողել՝ մտածելով, թե եթե երկիրն ընկնի, ապա Ադրբեջանն ու ՌԴ-ն ազդեցության այլ մեխանիզմներ չեն ունենա Հայաստանի վրա՝ հանձնելով քո զավակին ու դրանով Հայաստանը դարձնելով ավելի խոցելի:
     9. Դո՛ւ ես Արցախն իջեցրել մահվան մահիճ, իսկ հիմա մեղադրում ես, թե ինչու վերջում ինչ-որ մեկն անջատեց արհեստական շնչառության սարքը»։

Աղբյուրը` Նարեկ Գալստյան
2538 | 1
Facebook